Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ապագա բժիշկ (1263-64) 6-7.2012 Ապրիլ

Ռեկտորի հանդիպումը արտասահմանցի ուսանողների հետ

Կայացավ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանի հերթական հանդիպումը արտասահմանցի ուսանողների հետ:

 

Հանդիպման ընթացքում ուսանողները ռեկտորից հանգամանալից պարզաբանումներ ստացան իրենց հետաքրքրող բազմաթիվ հարցերի վերաբերյալ:

 

Թե´ կրթական գործընթացներին, թե´ կենցաղային խնդիրներին առնչվող հարցերը թեև շատ էին, սակայն իրենց բնույթով վկայում էին այն մասին, որ համալսարանում սովորող արտասահմանցի ուսանողները լուրջ մտահոգություններ կամ դժգոհություններ չունեն:

Բարձրացված այն հարցերի առիթով, որոնց հնարավոր չէր տեղում պատասխանել, ռեկտորը համապատասխան ծառայությունների ղեկավարներին հանձնարարեց ուսումնասիրել դրանք և անհրաժեշտ լուծումներ տալ:

 

Հանդիպման ընթացքում արտասահմանցի ուսանողներին ևս մեկ անգամ ներկայացվեցին իրենց իրավունքները, ինչպես նաև ուսման ընթացքում համալսարանի կողմից ներկայացվող պարտականությունները:

Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1263-64) 6-7.2012 Ապրիլ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ